Ծեծկռտուք դատարանի դահլիճում. բարեբախտաբար կարգադրիչները կանխել են զենքի օգտագործումը (ֆոտոշարք)


Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում։

 Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 1-ին հարկում գտնվող քրեական գործերի համար նախատեսված 1-ին դահլիճում շարունակվում էր հանրության համար մեծ հնչեղություն ստացած Միխայիլ Բաշչկովի դատավարությունը։

 Նա մեղադրվում է ՀՀ Քրօր–ի 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի (սպանություն 2 կամ ավելի անձանց) հատկանիշներով։ Նշված դատական նիստի ժամանակ դատարանի ողջ շենքը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որն իրականացնում էին նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման աշխատակիցները։

 Դատական նիստը նախագահում էր դատավոր Վլադիմիր Գրիգորյանը։ Երբ դատական նիստի ժամանակ դատավոր Վ. Գրիգորյանը հարց է ուղղում ամբաստանյալ Բաշչկովին, թե արդյոք նա պատրաստ է դատարանում ցուցմունք տալու, ամբաստանյալը պատասխանում է, որ ինքը դեռևս պատրաստ չէ ցուցմունք տալու։ 

Այդ ժամանակ դատարանի դահլիճում նստած Բաշչկովի կողմից սպանվածներից մեկի հայրը դահլիճից արձագանքում է՝ «Ինչի՞ պատրաստ չես, քո զոհի երեխուն ո՞վ ա պահելու», ինչից հետո դահլիճում ներկա գտնվող տուժողների հարազատները հարձակվում են ամբաստանյալի վրա։ Այդ պահին դատական կարգադրիչներն ու ոստիկանության հատուկ ուղեկցող գնդի աշխատակիցները փորձում են ամբաստանյալին հատուկ մուտքով տեղափոխել խուց։ 

Սակայն, դահլիճում ներկա գտնվողներից՝ տուժողների հարազատներից թվով 20-25 հոգի հարձակվում են նաև ուղեկցողների և կարգադրիչների վրա։ Երբ դատական կարգադրիչ Արմեն Օհանյանը փորձում է փակել երկաթյա ճաղավանդակի դուռը, հետևից հարձակվում են նրա վրա, ով աջ դաստակի կոտրվածք է ստանում։ Դատարանի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ միջադեպի ժամանակ ուղեկցող գնդի ոստիկաններից մեկի ատրճանակը վայր է ընկել, բարեբախտաբար դատարանի կարգադրիչները կարողացել են կանխել այն, որ բարկացած ամբոխը չկարողանա վերցնել գետնին ընկած ատրճանակը։

 Երբ դատավորը տեսնում է, որ միջադեպը լարված է, ահազանգում է ոստիկանություն։ Ժամանում է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ–քննչական խումբը, սակայն ինչպես դատարանի բակում պատմել են ֆոտոլրագրողին՝ «բանը բանից անցած է եղել արդեն. կարգադրիչները միջադեպը հարթած են եղել և զբաղվում էին իրենց աշխատանքով»։

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Բաշչկովի կողմից կատարված դեպքը տեղի է ունեցել 2010-ի օգոստոսին՝ Նուբարաշենում գտնվող կապի զորամասում։ Այդ զորամասը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև ամբաստանյալ Բաշչկովը, իսկ դատարանի դահլիճի պատին կային կռվի հետքերը։ 

 Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:

Հարակից լուրեր

Լրահոս

12:22 - Հրապարակ. Մանրամասներ «Հայփոստի» գանձապահի ինքնասպանության գործից 12:14 - Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանն օրերս ուշագրավ նվեր է արել Աժ մի խումբ պատգամավորների 12:09 - Ժողովուրդ. Գագիկ Գյանջումյանն աշխատանքից ազատվել է իր պարտականությունները թերի կատարելու համար 11:56 - ՀԺ. ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը դիմում է գրել` ՀՀԿ-ին անդամագրվելու համար 11:47 - Կառավարության նիստում կքննարկվի «Խոսրովի անտառ»-ի հուշարձանների վերականգնման ժամանակացույցը 11:36 - Էլբակյանը դիմել է փրկարարների օգնությանը 11:30 - Փետրվարի 25-27-ին ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով 11:24 - 168 ժամ. Ո՞վ է լինելու ՀՀԿ առաջին լեդին 11:12 - Ժողովուրդ. «Տեսա՞ր` ինչ եղավ» 11:06 - Հրապարակ. Նապոլեոնի հաղթանակի համար դատախազն առճակատման չի գնա 10:58 - ՀԺ. Ռուբեն Գևորգյանն անորոշ վիճակում է 10:42 - Շտեմարանի 3-րդ մասն արդեն վաճառքում է 10:37 - Ժողովուրդ. ՀԷՑ-ում սկանդալային բացահայտումներ են լինելու 10:29 - Ժողովուրդ. «Կասկադ ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ն վաճառվել է «Ինգո Արմենիա»-ի՞ն 10:18 - Առավոտ. Հրանտ Բագրատյանի համար «միևնույն է» 10:05 - Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան 09:59 - Հայացք. Սատանիստը, կոմունիստը, «Կյանքի խոսքն» ու մեր քահանան` մի թիմում 09:47 - ՀԺ. Ջուրը թանկանալու է 09:34 - Թումանյանի տան առք ու վաճառքի գործարքը հետաձգվել է 00:54 - ԱՄՆ-ը շատ մեծ սխալ է գործում՝ սպառազինելով Վրաստանին. Վ. Պուտին 00:30 - Իսրայելի հետախուզությունն Իրանի վրա հարձակման կոչ է արել 00:09 - Դավութօղլուն G-20-ի երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել «Խղճի հարթակ» 23:59 - Թուրքիայի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան 23:36 - Կիպրոսի նախագահ Դիմիտրից Հրիստոֆիասը Թուրքիայի դեմ բողոք է հղել միջազգային կառույցներին 23:13 - Չինացի և ամերիկացի գիտնականները Չինաստանում հայտնաբերել են մոտ 300 մլն տարեկան անտառ 23:04 - Ավտոմեքենան գլորվել է ձորը. զինվորը տեղում մահացել է 22:55 - Աբխազիայի ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի հետ սահմանի փակման մասին տեղեկատվությունը 22:36 - Այսօր Ճապոնիայում նշում են կատուների օրը 22:32 - Հերթապահ մաս 22.02.12 հեռուստահաղորդում 22:14 - Թուրքիայի սխալների պատճառով է, որ այդ երկիրը խնդիրներ ունի հարևանների հետ. ԻԻՀ Մեջլիսի նախագահ 22:07 - Շահավետ առաջարկներ՝ փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար (ռեպորտաժ) 21:52 - Իլհամ Ալիևը բանտից ազատել է իր համադասարանցուն 21:39 - Ըստ ծեծվածի կնոջ՝ ծեծը կազմակերպել է դպրոցի տնօրենը (ֆոտոշարք) 21:34 - Սահակաշվիլին ցավակցել է Աֆղանստանում զոհված վրացի երեք զինվորականների հարազատներին 21:10 - ԻԻՀ Մեջլիսի ազդեցիկ պատգամավորներն արձագանքում են Իրանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքներին 21:03 - Նոտարներն` առանց դեկոլտեի և ոսկեղենի (ռեպորտաժ) 20:51 - Թուրքիան ու Չինաստանը պլանավորել են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի 20:45 - Մեծացել է արհեստագործ մասնագետների պահանջարկը (ռեպորտաժ) 20:37 - Խելագար տուրուդմփոց հեծանիվներով` "Պատերազմի ռազմակառք" անվանումը կրող միջոցառումը կուշտ զվարճացրել է ներկաներին (տեսանյութ) 20:36 - Եթե դիպուկահարների խնդիրը չլուծվի՝ կսպառվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հույսերը. Մարկ Դիեթսեն 20:35 - Վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային և դիմել փախուստի 20:26 - Ժամանակ մի՛ կորցրու. կարդա՛ (ռեպորտաժ) 20:18 - Սիրիայի ընդիմությունը դիտարկում է արտաքին միջամտության խնդիրը 20:06 - Նախընտրական տրամադրությունները` թվերով ու տոկոսներով (ռեպորտաժ) 20:00 - Նախկին գլխավոր բժիշկը մեղադրվում է մահվան մի քանի դեպքերի համար (ռեպորտաժ) 19:53 - Նոտարներն՝ առանց դեկոլտեի և ոսկեղենի (ռեպորտաժ) 19:51 - Հայկական գինին բարձր գնահատականի է արժանացել 19:46 - Անկարան «մսային պատերազմ» է հայտարարել Փարիզին (ռեպորտաժ) 19:35 - Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը առավելության է հասել Ուեյն Օդեսնիկի նկատմամբ 19:26 - Լրագրողներ են մահացել մամուլի կենտրոնի հրետակոծության հետևանքով (ռեպորտաժ)

Դիտել ամբողջ լրահոսը »
  • Ամենաընթերցվածը