Եվրամիության ֆինանսների նախարարները համաձայնել են տրամադրել Հունաստանին 130 մլրդ. եվրո: Ամբողջ գիշեր ԵՄ անդամները և Հունաստանի կառավարությունը քննարկում էին պետական պարտքի չափը և Հունաստանի բյուջեի կրճատման տարբերակները:
Vesti.ru կայքը գրում է. «ԵՄ այս հանդիպումը հիշեցնում էր բժիշկների գագաթաժողով, ընդ որում հիվանդի ներկայությամբ, ով տվյալ դեպքում Հունաստանն է, և այլևս ոչ մի բան չի որոշում»:
Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսը Բրյուսել էր եկել դեռ այս կիրակի, համոզելու համար, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Անգամ Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդերլանդները պատրաստ էին «անջատել Հունաստանի թթվածինը»:
Համաձայնությունը ձեռք է բերվել առավոտյան: Դա հաջողվել է նաև անհատ բանկիրների այն հայտարարության շնորհիվ, որ իրենք կվճարեն պարտքի 53.5 տոկոսը: Եթե այս բանակցություները չավարտվեին համաձայնության ձեռքբերմամբ, Հունաստանը չէր հասցնի հերթական անգամ մարել պարտքը:
Ամեն դեպքում, Հունաստանի վերջնական նպատակը դեռևս հեռու է իրականությունից: Ինչը նշանակում է, որ եվրոպական առաջնորդները վաղ, թե ուշ պետք է մշակեն Հունաստանի համար գումարի հատկացման 3-րդ մասնաբաժնի ծրագիրը: Կամ էլ համակերպվեն և հետևեն Եվրոպայի ողջ պատմության ընթացքում դեֆոլտի միակ դեպքին: