
Իտալական Costa Concordia նավի խորտակման նավապետին մեղադրելու փոխարեն լրագրողները ենթադրում են, որ մեղադրանք կարող է առաջադրվել 25-ամյա մոլդովուհի Դոմնիկա Չեմորտանի նկատմամբ:
Ավելի վաղ աղջիկը պատմել էր, որ այդ ճակատագրական գիշերը նա համբուրվել է նավապետի հետ և եթե նավն աղետի չենթարկվեր, ապա նրանց հարաբերություններն անկողնով կավարտվեին: Այս ամենից հետո, նավապետ Սկետինոյի փաստաբանները աղջկան մեղադրել էին զրպարտության մեջ:
Եթե նման հայց նեկրայացվի, ապա Չեմորտանը պատասխանատվության կենթարկվի, իսկ եթե նա կարողանա ապացուցել իր ասածի իսկությունը, ապա նավապետի վրայից մեղադրանքը կհանվի և մեղադրանք կառաջադրվի մոլդովուհու նկատմամբ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Պարբերականի տվյալներով` հետաքննությունը նաև փաստեր ունի, որոնք անուղղակի փաստում են աղջկա մեղավորությունը:
Դատախազության վարկածի համաձայն` նավապետը սկզբում հրամայել է դանդաղեցնել նավի արագությունը, որ ինքը հասցնի ավարտել ճաշը Դոմնիկայի հետ, այնուհետ հրամայել է արագացնել ընթացքը` բաց թողնված ժամանակը վերականգնելու համար, հենց դա էլ պատճառ է հանդիսացել նավի խորտակման համար:
Դատախազը փաստել է նաև, որ վթարի պահին նավի հրամանատարական կամրջակում եղել են մի շարք կողմնակի անձինք, այդ թվում Չեմորտանը, ովքեր աղմկել և խանգարել նավապետին` կատարելու իր պարտականությունները, գրում է The Daily Telegraph-ը: