
Իրաքի իշխանությունները թույլ չեն տա օգտագործել իրենց երկրի տարածքը Սիրիա զենք տեղափոխելու համար, իսկ ուղարկվող բեռները մարդասիրական օգնություն են: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի գրասենյակը:
«Իրաքի միջոցով Սիրիա ուղարկվող բոլոր բեռները մարդասիրական օգնություն են, ոչ թե սպառազինություն: Իրաքը որևէ կողմի թույլ չի տա օգտագործել իր ցամաքային կամ օդային տարածքը զենք մատակարարելու համար»,- վարչապետի գրասենյակի հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը նախազգուշացրել էր Իրաքին թույլ չտալ, որպեսզի Իրանն օգտագործի իր տարածքը՝ Սիրիա զենք տեղափոխելու համար, այլապես դա կդիտվի որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1747 բանաձևի խախտում: