
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը մայիսից Իրանին հատկացնելու է գերհեղուկանավեր՝ հեղուկացված գազի փոխադրման համար: Դա տեղի է ունենում դեռևս 2010 թվականին իրանական NITC հեղուկանավային ընկերության և չինական Waigaoqiao Shipbuilding Co. Ltd. ու Dalian Shipbuilding Industry Co. Ltd նավաշինական ընկերությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Պայմանագրում խոսք էր գնում 12 հեղուկանավերի կառուցման մասին: Գործարքը գնահատվել էր 1.2 միլիարդ դոլար: Առաջին հեղուկանավն Իրան կժամանի մայիսին, ևս 7-ը՝ մինչև տարեվերջ, իսկ մնացյալ 4-ը՝ մինչև 2013 թվականի տարեվերջ: