
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ, որի արդյունքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակվել է ավելի քան 1400 կրակոց:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը թռիչքային բոլոր թիրախները հավաստանշել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:
Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին