
Վրաստանի պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սանդրո Կավսաձեն սկանդալային հայտարարություն է արել:
Նա ասել է, որ 2008 թվականին մահացած ընդդիմադիր օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին իրեն առաջարկել էր սպանել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
Նախկին սպայի խոսքով` գործարարը ցանկանում էր վրեժ լուծել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի համար, որը մահացել էր 2005-ին` պաշտոնական վարկածով` շմոլ գազի թունավորումից:
Կավսաձեն ասել է, որ Սաակաշվիլիին սպանելու համար Պատարկացիշվիլին Ռուսաստանում վարձել էր երկու մարդասպանի, որոնք սակայն բացահայտվել են, եւ օլիգարխը հրամայել է սպանել նրանց:
Ավելի ուշ նա Կավսաձեին է առաջարկել 50 միլիոն դոլար Վրաստանի նախագահին սպանելու համար, սակայն նախկին սպան հրաժարվել է: