Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Բրազիլիայում

Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները: Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվել է պատարագ հայ նահատակների հիշատակին:

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդացել է եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա էին ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական եւ պետական դեմքեր, դիվանագետներ և հազարավոր հայ և օտար հավատացյալներ: 

Նույն օրը Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել էր զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչև 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաև Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։

Հիշատակի միջոցառումներ են ընթանում Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Թուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում, Տուլուզում, Տուլոնում եւ Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական եւ հոգեւոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Կազմակերպվում են տասնյակ բանախոսություներ Հայոց ցեղասպանության և ժխտողականության դեմ պայքարի թեմաներով: Հիշատակի պատարագներ են մատուցվում Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։

Աղբյուրը հայտնում է նաև, որ ապրիլի 23-ին Հաագայում, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն:

Երթը սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի դիմացի «Het Plain» հրապարակից, որտեղ հավաքված մասնակիցները, «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին» կարգախոսերով և ազգային երգերի կատարմամբ քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: Թուրքիայի դեսպանության դիմացի տարածքում փոքր հոգևոր ծես է կատարվել` ի հիշատակ ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների, որից հետո ցուցարարները մեկական մոմ են վառել «1,5» խորհրդանշական թվով:

Ըստ աղբյուրի, ապրիլի 21-ին Սան Պաուլո քաղաքի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ, որին մասնակցել են բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր միությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ և բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ` ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ:

Քայլերթի մասնակիցները ցույցի էին դուրս եկել և բերել ցեղասպանության դրվագները պատկերող և նրա հեղինակներին դատապարտող տեքստերով երեք մետր բարձրությամբ երեսուն ցուցատախտակներ, Հայաստանի Հանրապետության դրոշներ, երեք հազար պոստերներ և հինգ հազար քարոզչական բրոշյուրներ, որոնք բաժանվում էին անցորդներին: 

Պողոտայի վրա գտնվող գրասենյակներին, առևտրի կետերին ու տարբեր հաստատություններին նախօրոք տրամադրվել էին հայերի նկատմամբ Օսմանական Թուրքիայի կազմակերպած ոճրագործության վերաբերյալ հարյուրավոր պաստառներ, վարորդներին էին բաժանվում ինքնափակցվող նյութեր: Ավելի քան երկու ժամ տևած քայլարշավի դադարներին տեղի էին ունեցել ելույթներ, կատարվում էին Հայաստանի Հանրապետության օրհներգն ու հայրենասիրական երգեր, վանկարկումներ:

Ըստ տեղական մամուլի ու հեռուստատեսության, ինչպես նաև համայնքային ղեկավարության ընդհանրական գնահատականի, Ցեղասպանությունը դատապարտող ներկա միջոցառումը բրազիլահայության, հատկապես նրա երիտասարդական թևի, վերջին տասնամյակների ամենախոշոր ելույթն էր:

Ապրիլի 22-ին Սան Պաուլոյի Հայ Առաքելական «Սբ. Գրիգոր» եկեղեցում տեղի ` ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցել են ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո գլխավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան անձինք: 

Պատարագներ են մատուցվել նաև Հայ կաթողիկե և Կենտրոնական ավետարանական եկեղեցիներում, որոնց ավարտից հետո դրանց մասնակիցները միասնական շարասյունով ուղղվեցին դեպի Արմենիա հրապարակի Ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան, ուր Բրազիլիայի կայսերական զորախմբի պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակների տեղադրում և հոգևոր-քաղաքացիական արարողություն: Միջոցառման ընթացքում նրա մասնակիցներին բաժանվել է պատգամավոր Սելսո Ժատենեի կողմից քաղաքային խորհրդարանի 2007 թ. Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի վերախմբագրված ու հաստատված տեքստը:

Հարակից լուրեր

Լրահոս

12:35 - Մուհամմադ մարգարեին ծաղրող ամերիկյան ֆիլմի համար իրենց կյանքով են հատուցում օտարերկրացիները 12:12 - Սանբա թայֆունը Ռուսաստանի Պրիմորսկի երկրամաս է հասել 11:52 - 25 միլիոն դոլար` Բաշար ալ Ասադի գլխի համար 11:36 - Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի հետ թեյ խմել այժմ կարող է յուրաքանչյուրը 11:19 - Միթ Ռոմնին` հերթական սկանդալի կենտրոնում 10:52 - Բիթլիսի բնակիչները ցանկանում են փոխել Վանա լճի անունը 10:39 - ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում վաղը հերթական դիտարկումը կանցկացնի 10:12 - Գյումրում աղքատ և ծնողազուրկ երեխային փորձել են գնել 7000 դոլարով: 17:22 - Մեր հայրենակցի սխրանքը՝ ՌԴ ՆԳՆ 27 ամյա ոստիկան Աշոտ Գրիգորյանը լեռնային գետից փրկել է 5 ամյա աղջնակին (ֆոտոշարք) 09:52 - Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. վարորդը դիմել է փախուստի (լուսանկարներ) 22:50 - Ավտովթար` Արցախում. «Օպել»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո) 20:49 - Հերթապահ մաս (ամենօրյա հեռուստահաղորդում 01.08.12) 20:05 - ՍԱՊԾ տեսուչներն այսօր այցելել են ԳՈւՄ-ի շուկայի մսի վաճառակետեր (ռեպորտաժ) 19:13 - Ավտովթար` Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում. կա 2 վիրավոր 19:07 - Ջրափրկարարների շնորհիվ այս տարի Սևանում 14 մարդու կյանք է փրկվել (ռեպորտաժ) 18:25 - Լրագրողները մերկացրել են Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակիցներին 18:04 - «Երևան-Հալեպ» չվերթը կկայանա վաղը 17:55 - Միթ Ռոմնին նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել 17:29 - Քանաքեռ-Զեյթունում երեխաների համար բակային միջոցառումներ են անցկացվում 17:00 - 24 գրամ մարիխուանա` Միացյալ Նահանգներից ուղարկված ծանրոցում 16:41 - Հայտնի են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմերը 16:22 - Հայ և թուրք երաժիշտները միասին հանդես կգան Ստամբուլում ու Բեռլինում 16:02 - Վաշինգտոնը խստացրել է տնտեսական պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ 15:49 - Զինվոր է զոհվել Ադրբեջանի բանակում 15:16 - Վլադիմիր Ամբարցումովը խոստովանել է 9-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեղքը 15:05 - Բաբ թումա և Բաբ շառկի թաղամասերը՝ Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմադիրների միջև մարտերի նոր թատերաբեմ 14:52 - «Լադա»-ն և վերամբարձ կռունկը բախվել են իրար (ֆոտո) 14:40 - Հայաստանում ցորենի բերքահավաքը ուղեկցվում է սկանդալով (ռեպորտաժ) 14:27 - Հայկական 90 ընտանիքներում ամեն օր սպասում են իրենց հոր, եղբոր, ամուսնու վերադարձին (ռեպորտաժ) 14:10 - Սիրիահայ դպրոցահասակ երեխաները Հայաստանում արևելահայերեն կսովորեն 13:44 - Կապանում կանխվել է 14-ամյա աղջկա ինքնասպանությունը 13:09 - Ամռան վերջին ամսվա առաջին օրը` Երևանում. Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը 12:48 - 71-ամյա թոշակառուն ինքնասպան է եղել 23:59 - «ՎԱԶ 2121»-ը Սյունիքում կողաշրջվել է. կա 3 վիրավոր 23:33 - ՃՈ աշխատակիցները վնասազերծել են կողոպտչին (ֆոտո) 23:04 - «ԳԱԶ 2417»-ը շրջվել է. 4-12 տարեկան 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց 22:32 - Վրաերթ` Շիրակի մարզում. 53-ամյա կինը հիվանդանոցում մահացել է 21:35 - Սեփական հարկի տակ` ինչպես դիահերձարանում (ռեպորտաժ) 20:54 - Հայկական ձկնեղենի արտահանումը ռուսական մեծ շուկա, կտրուկ նվազել է (ռեպորտաժ) 20:20 - «Մոթել» հանգստյան տան մոտակայքում հեծանվանավակ է շրջվել. ջուրն են ընկել 3 հոգի 19:44 - Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մասքազրծումն ու հաշվառումը մի քանի րոպեի գործ է դարձել (ռեպորտաժ) 19:05 - Երևանի կամարձև անցումները` սթրիթ արտի գլուխգործոցներ (ռեպորտաժ) 18:24 - Երիկամի առաջարկ-պահանջարկը՝ Հայաստանում (ռեպորտաժ) 18:06 - Հիպոթերապիայի հայաստանյան միակ կենտրոնում ձիերը եծ հաջողությունների են հասել քայլելու և խոսելու խնդիրներ ունեցող երեխաների բուժման գործում (ռեպորտաժ) 17:57 - Հայաստանում արհեստական բեղմնավորման դիմողների թիվն աճել է 17:25 - Ավերածություններ Լիտվայում՝ փոթորկի պատճառով 17:07 - Շնաձուկը 15 հազար դոլարանոց տեսախցիկ է գողացել նկարահանման հրապարակից 16:54 - Ձկնամթերքն էժանացել է 16:16 - Ցորենի արտերի 8-10 տոկոսում բերքահավաք չեն կարողացել իրականացնել 16:01 - Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը

Դիտել ամբողջ լրահոսը »
  • Ամենաընթերցվածը