
Հունգարիա իրենց երկրներում տիրող բռնություններից, մահվան սպառնալիքից և պատերազմներից խուսափելու համար հազարավոր մարդիկ են ներգաղթում, սակայն այդ երկրում անհոգ կյանքի նրանց երազանքներն ի չիք են դառնում, քանի որ ստիպված են լինում երկար ամիսներ անցկացնել ճաղերի ետևում, հաղորդում է Associated Press-ը:
2010թ.-ից երկրի վաչապետ Վիկտոր Օրբանի կառավարության որոշմամբ. առանց համապատասխան փաստաթղթերի ներգայթյալները կալանավորվում են, մինչ իշխանությունները կվճռեն նրանց ապաստան տրամադրելու հարցը:
Եվրամիությունը խստորեն քննադատել է Հունգարիայի որդեգրած քաղաքականությունը`նշելով, որ այն «բավական դաժան է և դուրս եվրոպական նորմերից և միջազգային օրենքից»:
«Ի տարբերություն Հունգարիայի ոչ մի այլ երկիր նման ծայրահեղ և դաժան միջոցների չի դիմում: Այստեղ օրինական ներգաղթյալներին այնպես են վերաբերվում, կարծես, նրանք ապօրինի են են հատել երկրի սահմանը: Բացի այդ ապաստան խնդրող ներգաղթյալներն որևէ հանցանք չեն գործում, ուստի հատուկ բանտերում նրանց մեկ տարուց ավել պահելն ուղղակի անմարդկային է»,- նշել է Կենտրոնական Եվրոպայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Գոթֆրիդ Կոֆները:
Associated Press-ի հետ զրույցում բանտարկված ներգաղթյալներն ասել են. «Մենք եկել ենք այստեղ ապաստան, այլ որ թե բանտախուց ստանալու համար»:
Նրանցից որոշների մարմնի վրա եղել բռնության հետքեր են եղել, որոնք փախստականների վկայությամբ բանտի հսկիչների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքներ են: Նրանք նաև բողոքել են վատ սննդից և բուժօգնության բացակայությունից: