
Պակիստանը հաջողությամբ իրականացրել է բալիստիկ հրթիռի փորձարկում, որն ի վիճակի է կրել միջուկային լիցք:
Երկրի ռազմական հրամանատարության խոսքերով՝ հրթիռը հաջղությամբ հասել է Հնդկական օվկիանոսում նպատակակետին:
Հիշեցնենք. երեկ հաղորդվում էր, որ հրթիռը կարձակվի Պակիստանի տարածքից Հնդկական օվկիանոսի հարավի ուղղությամբ, ինչի կապակցությամբ Պակիստանի իշխանությունները խնդրանքով դիմել էին Հնդկաստանին, Օմանին, Եմենին և Պարսից ծոցի մյուս պետությույններին՝ հրթիռի փորձարկման ընթացքում վերադասավորել Հնդկական օվկիանոսի վրայով Աֆրիկյան մայրցամաքի ուղղությամբ թռչող քաղաքացիական օդանավերի գրաֆիկը:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությւոն, Պակիստանը փորձարկել է 4000-4500 կմ հեռավորության հասնող «Շահին» բալիստիկ հրթիռը, որը ապրիլի 19-ին Հնդկաստանի կողմից փորձարկված միջմայրցամաքային հրթիռի պատասխանն էր:
Պակիստանը և Հնդկաստանը վաղեմի հակառակորդներ են: 1960-ական թվականներից Պակիստանը մի քանի անգամ ռազմակնն հակամարտության մեջ է մտել Հնդկաստանի հետ: Այս պահին երկու երկրներն էլ միջուկային զենք ունեն: