Posted on 1970-01-01 04:00
Коммерсант-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունն ընդունել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն: Վերջինս նշել է, որ երեք ամիս հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Մարտի 24-ին Թուրքիան ավարտել է Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ուժի մետ մտնելու բոլոր ընթացակարգերը: Թուրքիան ու Ուկրաինան վիզային ռեժիմի վերացման շուրջ պայմանավորվել են 2011 թվականի դեկտեմբերի 22-ին:
