Posted on 1970-01-01 04:00
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com–ին նոր մանրամասներ հայտնեց այսօր ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի–Երևան ավտոճանապարհի 84 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարից, որի ժամանակ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկել և ձորակում էր հայտնվել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի 09 TT 990 համարանիշի ավտոմեքենան։Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ «Ռենջ Ռովերը» վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Արման Պապոյանը։
Բացի Աշոտ Աղաբաբյանի մեքենան, նշված վայրում վթարի է ենթարկվել նաև Աղաբաբյանին ուղեկցող «Պորշ Կայեն» մակնիշի 033 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Տիգրան Հովսեփյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված համարանիշը հաշվառված է Ազգային ժողովի հաշվեկշռում։
Հիշեցնենք նաև, որ Գ. Շամշյանը հայտնել էր, որ վթարի պատճառը եղել է ձնակարկուտը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
