
Երեկ՝ ապրիլի 26-ի կեսօրին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Աթենքի փողոցում կանգնեցնում են «Օպել» մակնիշի OVO-033 վրացական համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները վարորդին տեղափոխում են բժշկական հետազոտության, որտեղ պարզվում է, որ վարորդը՝ Վրաստանի քաղաքացի, 39-ամյա Սլավա Կարագուլյանը, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման ակտ, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Ի դեպ, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ՃՈ աշխատակիցներին սպառնում էր. «Հեսա կզանգեմ իմ պատգամավոր բաջանաղին, զորքը հավքած կգա ու սաղիդ մոտակա անտառում կկորցնի»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի