
Զանգվածային կիբերհարձակում՝ Թուրքիայի վրա: Երեկ Անոնիմուս միջազգային հաքերային խումբը հարձակումներ է իրականացրել Թուրքիայի արդարադատության ներքին և արտաքին գործերի նախարարությունների, ոստիկանության գլխավոր վարչության պաշտոնական կայքերի վրա:
Նույնն են արել նաև Թուրքիայում հայտնի Ռեդհաք խմբի հաքերները:
Հարձակումներից հետո Թուրքիայում մոտ երկու ժամ չի գործել ինտերնետը: Իշխանությունները հայտարարել են, թե ինտերնետի ժամանակավոր անջատումը որևէ կապ չունի հաքերային հարձակումների հետ:
Մինչդեռ հաքերները պնդում են, թե իշխանություններն անջատել էին ինտերնետը իրենց հարձակումները կասեցնելու համար: