
Միջերկրական ծովի սիրիական ռազմաբազայի վրա դիվերսանտներ են հարձակվել: Ինչպես հաղորդում է սիրիական պետական Sana գործակալությունը, մարտի ընթացքում երկու կողմերից էլ զոհեր են եղել:
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է գիշերը: Ենթադրվում է, որ զինյալները հարձակվել են Թուրքիայի սահմանից: Որոշ տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Լաթաքիայում, որտեղ գտնվում է երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի ամառային նստավայրը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրով Սիրիայում ապրիլի 12-ից ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմ, որը սակայն պարբերաբար խախտվում է և ընդդիմության, և իշխանությունների կողմից:
Այսօր Դամասկոս է մեկնում նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը, որը ՄԱԿ-ի կողմից նշանակվել է միջազգային դիտորդական խմբի ղեկավար: