Այսօր` ապրիլի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Երևանի Զավարյան 1ա 10-հարկանի շենքի տանիքից ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել 60-ամյա մի տղամարդ, ով տեղում մահացել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստ Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչը:
Դեպքի վայրում հավաքված հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպան եղած տղամարդը 4 օր առաջ էր դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից:
Ըստ հարևանների` մահացածը տարիներ առաջ նույնպես ինքնասպանության փորձ էր կատարել` 6-րդ հարկից նետվելու եղանակով, սակայն այն ժամանակ նա կենդանի էր մնացել: