
Ավիադիսպետչերների հնգօրյա գործադուլները Պորտուգալիայում հանգեցրել են շուրջ 1300 չվերթի հետաձգման՝ ինչպես տեղական,այնպես էլ արտերկրի ուղղություններով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, հաղորդել են երկրի օդանավակայանի վարչությունից:
Այսօր սկսված ակցիայի մասին հաղորդել են արհմիությունները, որոնք միավորում են Պորտուգալիայի ավիադիսպետչերներին:
Ավելի շատ գործադուլից կտուժի պորտուգալիայի մայրաքաղաքի օդային հանգրվանը, որտեղ հետաձգվել է 82 չվերթ:
Այդ ակցիաները վերաբերելու են Պորտու, Ֆարու քաղաքներին, Ազորյան կղզիներին և Մադեյրային:
Գումարային հատկացումների կրճատումը հանգեցրել է դիսպետչերների աշխատավարձերի կրճատմանն ու աշխատանքային պայմանների վատթարացմանը: Այդ իսկ պատճառով ակցիայի մասնակիցները փորձում են հասնել աշխատավարձերի ավելացմանը: