
Հյուիսիսային Կորեայի նավի անձնակազմը գերի է վերցրել 3 նավակներում գտնվող չինացի 29 ձկնորսների: Այդ մասին հայտնում է The Global Times-ը:
Հրատարակությանը տված հարցազրույցում նավակներից մեկի սեփականատերը հայտնել է, որ ձկնորսներին ազատելու համար պահանջում են փրկագին, սակայն իրենց չեն կարող այն վճարել ու անհրաժեշտ է իշխանությունների օգնությունը: Ձկնորսները նավակների տերերի հետ կապվել են իրենց առևանգողների հեռախոսներով:
Գերության մեջ հայտնված չինացիները բնակվում են Լյաոնին նահանգում: Վերջիններս գերության մեջ են հայտնվել մայիսի 8-ին ՉԺՀ-ի տարածքային ջրերում: Ձկնորսները դիմադրություն չեն ցուցաբերել, քանի որ նրանց առևանգողները եղել են զինված: Վերիջին անգամ նրանք կապ են հաստատել նավակի սեփականատերերի հետ մայիսի 8-ին:
Կորեացիները յուրաքանչյուր նավակում գտնված մարդկանց ազատելու համար պահանջում են շուրջ 47.5 հազար դոլար փրկագին:
Չինական իշխանությունները մինչ այժմ չգիտեն` ունե՞ն արդյոք կորեացիները ինչ-որ առնչություն Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ, թե՞ ոչ: