Երկիր. ՀՀԿ-ում բացատրական աշխատանք է տարվում
2012-06-15 11:37
«Երկիրը» գրել է. «ՀՀԿ-ական պատգամավորներն ու նախարարները որոշել են այս ամառ մի լավ հանգստանալ, քանի որ հասկանում են առաջիկայում թե
«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան Երևանի Թումանյան փողոցում թերթի թղթակիցը նկատել է ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանին` զբոսնելիս: «Իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, որ պաշտոնյան փողոցում զբոսնում է, բայց Ալիկ Սարգսյանի երեկվա զբոսանքը սովորականների շարքից չի եղել: Կարելի է ասել, որ դա քաղաքական զբոսանք էր, եթե կուզեք` քաղաքական ակցիա: Նախկին ոստիկանապետը քաղաքի կենտրոնում զբոսնել է, որպեսզի մարդկանց ապացուցի, որ իր հետ ոչինչ չի պատահել, և ինքը շարունակում է ազատության մեջ գտնվող նախկին պաշտոնյա մնալ: Ալիկ Սարգսյանը հենց այդպես էլ ասել է մեր թղթակցին, որ զբոսանքի է դուրս եկել, որպեսզի մարդիկ իրեն տեսնեն և համոզվեն, որ իր մասին տարածվող լուրերը սուտ են: Իսկ լուրերը, որոնք նա ցանկացել է զբոսանքով հերքել, նախկին ոստիկանապետին ձերբակալելու մասին էին: