«Հարսնաքարում» բժիշկներին դաժանաբար ծեծողներից 4 հոգին կալանավորվեցին և տեղափոխեցին բանտ (ֆոտո)

Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 17։00-ին, Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեցին չորս երիտասարդներ։
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդներն են Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը և Արման Բաղդասարյանը։

Վերջիններս դատարան էին բերվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների հսկողությամբ՝ ձեռնաշղթայված վիճակում։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի այս չորս անձինք, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բժիշկներին առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու համար, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը։
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված դատարանի դատավորներ Մնացական Մարտիրոսյանը, Էդիկ Ավետիսյանը և Գայանե Կարախանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեցին քննչական մարմնի միջնորդությունը։


Ինչպես News.armeniatv.com-ին երեկ հայտնել էր Գ. Շամշյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն էի տեղափոխել հինգ երիտասարդների: Ինչպես Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները ՔԳՎ էին տեղափոխվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից:
 
 
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ այդ երիտասարդները ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ էին և կասկածվում էին նշված համալիրում 4 օր առաջ խուլիգանություն կատարելու և առանձնակի դաժանությամբ ծեծ իրականացնելու մեջ:

Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ բացի վերը նշված 5 հոգին կա ևս 2 ձերբակալված, և նրանց թիվը կարող է մեծանալ:

Այդ 5 հոգին են Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Դավիթ Հայրյանը և Նորայր Հայրապետյանը:
 
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ենթարկվել է նյարդավիրաբուժական վիրահատության: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:

Նշենք, որ 3 օր առաջ՝ հունիսի 19-ին հայտարարությամբ հանդես եկավ Ոստիկանությունը՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ արվելու է միջադեպի բացահայտման և անաչառ քննության համար։ «Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երևույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այս պարագայում անտեղի են նաև օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար և` թափանցիկ: Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը»,– մասնավորապես ասված էր հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ռուբեն Հայրապետյանը` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի մեղավորները ստանան իրենց պատիժը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց և թափանցիկ»,–մասնավորապես ասել էր Հայրապետյանը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հարակից լուրեր

Լրահոս

12:35 - Մուհամմադ մարգարեին ծաղրող ամերիկյան ֆիլմի համար իրենց կյանքով են հատուցում օտարերկրացիները 12:12 - Սանբա թայֆունը Ռուսաստանի Պրիմորսկի երկրամաս է հասել 11:52 - 25 միլիոն դոլար` Բաշար ալ Ասադի գլխի համար 11:36 - Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի հետ թեյ խմել այժմ կարող է յուրաքանչյուրը 11:19 - Միթ Ռոմնին` հերթական սկանդալի կենտրոնում 10:52 - Բիթլիսի բնակիչները ցանկանում են փոխել Վանա լճի անունը 10:39 - ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում վաղը հերթական դիտարկումը կանցկացնի 10:12 - Գյումրում աղքատ և ծնողազուրկ երեխային փորձել են գնել 7000 դոլարով: 17:22 - Մեր հայրենակցի սխրանքը՝ ՌԴ ՆԳՆ 27 ամյա ոստիկան Աշոտ Գրիգորյանը լեռնային գետից փրկել է 5 ամյա աղջնակին (ֆոտոշարք) 09:52 - Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. վարորդը դիմել է փախուստի (լուսանկարներ) 22:50 - Ավտովթար` Արցախում. «Օպել»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո) 20:49 - Հերթապահ մաս (ամենօրյա հեռուստահաղորդում 01.08.12) 20:05 - ՍԱՊԾ տեսուչներն այսօր այցելել են ԳՈւՄ-ի շուկայի մսի վաճառակետեր (ռեպորտաժ) 19:13 - Ավտովթար` Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում. կա 2 վիրավոր 19:07 - Ջրափրկարարների շնորհիվ այս տարի Սևանում 14 մարդու կյանք է փրկվել (ռեպորտաժ) 18:25 - Լրագրողները մերկացրել են Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակիցներին 18:04 - «Երևան-Հալեպ» չվերթը կկայանա վաղը 17:55 - Միթ Ռոմնին նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել 17:29 - Քանաքեռ-Զեյթունում երեխաների համար բակային միջոցառումներ են անցկացվում 17:00 - 24 գրամ մարիխուանա` Միացյալ Նահանգներից ուղարկված ծանրոցում 16:41 - Հայտնի են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմերը 16:22 - Հայ և թուրք երաժիշտները միասին հանդես կգան Ստամբուլում ու Բեռլինում 16:02 - Վաշինգտոնը խստացրել է տնտեսական պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ 15:49 - Զինվոր է զոհվել Ադրբեջանի բանակում 15:16 - Վլադիմիր Ամբարցումովը խոստովանել է 9-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեղքը 15:05 - Բաբ թումա և Բաբ շառկի թաղամասերը՝ Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմադիրների միջև մարտերի նոր թատերաբեմ 14:52 - «Լադա»-ն և վերամբարձ կռունկը բախվել են իրար (ֆոտո) 14:40 - Հայաստանում ցորենի բերքահավաքը ուղեկցվում է սկանդալով (ռեպորտաժ) 14:27 - Հայկական 90 ընտանիքներում ամեն օր սպասում են իրենց հոր, եղբոր, ամուսնու վերադարձին (ռեպորտաժ) 14:10 - Սիրիահայ դպրոցահասակ երեխաները Հայաստանում արևելահայերեն կսովորեն 13:44 - Կապանում կանխվել է 14-ամյա աղջկա ինքնասպանությունը 13:09 - Ամռան վերջին ամսվա առաջին օրը` Երևանում. Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը 12:48 - 71-ամյա թոշակառուն ինքնասպան է եղել 23:59 - «ՎԱԶ 2121»-ը Սյունիքում կողաշրջվել է. կա 3 վիրավոր 23:33 - ՃՈ աշխատակիցները վնասազերծել են կողոպտչին (ֆոտո) 23:04 - «ԳԱԶ 2417»-ը շրջվել է. 4-12 տարեկան 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց 22:32 - Վրաերթ` Շիրակի մարզում. 53-ամյա կինը հիվանդանոցում մահացել է 21:35 - Սեփական հարկի տակ` ինչպես դիահերձարանում (ռեպորտաժ) 20:54 - Հայկական ձկնեղենի արտահանումը ռուսական մեծ շուկա, կտրուկ նվազել է (ռեպորտաժ) 20:20 - «Մոթել» հանգստյան տան մոտակայքում հեծանվանավակ է շրջվել. ջուրն են ընկել 3 հոգի 19:44 - Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մասքազրծումն ու հաշվառումը մի քանի րոպեի գործ է դարձել (ռեպորտաժ) 19:05 - Երևանի կամարձև անցումները` սթրիթ արտի գլուխգործոցներ (ռեպորտաժ) 18:24 - Երիկամի առաջարկ-պահանջարկը՝ Հայաստանում (ռեպորտաժ) 18:06 - Հիպոթերապիայի հայաստանյան միակ կենտրոնում ձիերը եծ հաջողությունների են հասել քայլելու և խոսելու խնդիրներ ունեցող երեխաների բուժման գործում (ռեպորտաժ) 17:57 - Հայաստանում արհեստական բեղմնավորման դիմողների թիվն աճել է 17:25 - Ավերածություններ Լիտվայում՝ փոթորկի պատճառով 17:07 - Շնաձուկը 15 հազար դոլարանոց տեսախցիկ է գողացել նկարահանման հրապարակից 16:54 - Ձկնամթերքն էժանացել է 16:16 - Ցորենի արտերի 8-10 տոկոսում բերքահավաք չեն կարողացել իրականացնել 16:01 - Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը

Դիտել ամբողջ լրահոսը »
  • Ամենաընթերցվածը