«Մագա դանսի» ղեկավարի գործով դեպքի վայր էր բերվել մահվան պատճառ դարձած վարորդը (ֆոտո, տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 28-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը և նույն բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը քննչական փորձարարական աշխատանքներ կատարելու համար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Երևանի Խանջյան փողոց են բերել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանին:

Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հունիսի 13-ին Երևանի Խանջյան փողոցում տեղի ունեցած ավտովթարին մասնակից «ԲՄՎ» մակնիշի 33 LD 321 համարանիշի մեքենայի վարորդն էր և նշված վայր էր բերվել ավտովթարի մանրամասները ներկայացնելու համար:

Ինչպես ավելի վաղ News.armeniatv.com-ին հայտնել էր Գ. Շամշյանը, նշված օրը գիշերը ժամը 1.30-ի սահմաններում Ռոման Հակոբյանը, վարելով վերը նշված ավտոմեքենան, Խանջյան փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 32 էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդին և 4 ուղևորներ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել էին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
 
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ նրանցից մեկին տեղափոխել էին Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ բոլոր վիրավորները պարողներ էին։ Իսկ ավելի ուշ հիվանդանոցի մոտ Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը հայտնի պարուսույց, «Մագա-դանս» պարի համույթի ղեկավար Մարգարիտա Գիժլարյանն էր։
Քննիչի որոշմամբ Ռոման Հակոբյանը ենթարկվել էր բժշկական հետազոտման: Պարզվել էր, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
 
Հենց ավտովթարի օրը Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի որոշմամբ Ռոման Հակոբյանը ձերբակալվել էր:

Ինչպես News.armeniatv.com-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Ռոման Հակոբյանը աշխատում էր «ԴԱՎԻԵԼ ՌԵԼԻ» անշարժ գույքի գործակալությունում որպես տնօրեն:
Ձերբակալման հաջորդ օրը՝ հունիսի 14-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ռոման Հակոբյանի նկատմամբ կիրառվեց երկամսյա խափանման միջոց՝ կալանք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Հարակից լուրեր

Լրահոս

12:35 - Մուհամմադ մարգարեին ծաղրող ամերիկյան ֆիլմի համար իրենց կյանքով են հատուցում օտարերկրացիները 12:12 - Սանբա թայֆունը Ռուսաստանի Պրիմորսկի երկրամաս է հասել 11:52 - 25 միլիոն դոլար` Բաշար ալ Ասադի գլխի համար 11:36 - Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի հետ թեյ խմել այժմ կարող է յուրաքանչյուրը 11:19 - Միթ Ռոմնին` հերթական սկանդալի կենտրոնում 10:52 - Բիթլիսի բնակիչները ցանկանում են փոխել Վանա լճի անունը 10:39 - ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում վաղը հերթական դիտարկումը կանցկացնի 10:12 - Գյումրում աղքատ և ծնողազուրկ երեխային փորձել են գնել 7000 դոլարով: 17:22 - Մեր հայրենակցի սխրանքը՝ ՌԴ ՆԳՆ 27 ամյա ոստիկան Աշոտ Գրիգորյանը լեռնային գետից փրկել է 5 ամյա աղջնակին (ֆոտոշարք) 09:52 - Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. վարորդը դիմել է փախուստի (լուսանկարներ) 22:50 - Ավտովթար` Արցախում. «Օպել»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո) 20:49 - Հերթապահ մաս (ամենօրյա հեռուստահաղորդում 01.08.12) 20:05 - ՍԱՊԾ տեսուչներն այսօր այցելել են ԳՈւՄ-ի շուկայի մսի վաճառակետեր (ռեպորտաժ) 19:13 - Ավտովթար` Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում. կա 2 վիրավոր 19:07 - Ջրափրկարարների շնորհիվ այս տարի Սևանում 14 մարդու կյանք է փրկվել (ռեպորտաժ) 18:25 - Լրագրողները մերկացրել են Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակիցներին 18:04 - «Երևան-Հալեպ» չվերթը կկայանա վաղը 17:55 - Միթ Ռոմնին նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել 17:29 - Քանաքեռ-Զեյթունում երեխաների համար բակային միջոցառումներ են անցկացվում 17:00 - 24 գրամ մարիխուանա` Միացյալ Նահանգներից ուղարկված ծանրոցում 16:41 - Հայտնի են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմերը 16:22 - Հայ և թուրք երաժիշտները միասին հանդես կգան Ստամբուլում ու Բեռլինում 16:02 - Վաշինգտոնը խստացրել է տնտեսական պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ 15:49 - Զինվոր է զոհվել Ադրբեջանի բանակում 15:16 - Վլադիմիր Ամբարցումովը խոստովանել է 9-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեղքը 15:05 - Բաբ թումա և Բաբ շառկի թաղամասերը՝ Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմադիրների միջև մարտերի նոր թատերաբեմ 14:52 - «Լադա»-ն և վերամբարձ կռունկը բախվել են իրար (ֆոտո) 14:40 - Հայաստանում ցորենի բերքահավաքը ուղեկցվում է սկանդալով (ռեպորտաժ) 14:27 - Հայկական 90 ընտանիքներում ամեն օր սպասում են իրենց հոր, եղբոր, ամուսնու վերադարձին (ռեպորտաժ) 14:10 - Սիրիահայ դպրոցահասակ երեխաները Հայաստանում արևելահայերեն կսովորեն 13:44 - Կապանում կանխվել է 14-ամյա աղջկա ինքնասպանությունը 13:09 - Ամռան վերջին ամսվա առաջին օրը` Երևանում. Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը 12:48 - 71-ամյա թոշակառուն ինքնասպան է եղել 23:59 - «ՎԱԶ 2121»-ը Սյունիքում կողաշրջվել է. կա 3 վիրավոր 23:33 - ՃՈ աշխատակիցները վնասազերծել են կողոպտչին (ֆոտո) 23:04 - «ԳԱԶ 2417»-ը շրջվել է. 4-12 տարեկան 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց 22:32 - Վրաերթ` Շիրակի մարզում. 53-ամյա կինը հիվանդանոցում մահացել է 21:35 - Սեփական հարկի տակ` ինչպես դիահերձարանում (ռեպորտաժ) 20:54 - Հայկական ձկնեղենի արտահանումը ռուսական մեծ շուկա, կտրուկ նվազել է (ռեպորտաժ) 20:20 - «Մոթել» հանգստյան տան մոտակայքում հեծանվանավակ է շրջվել. ջուրն են ընկել 3 հոգի 19:44 - Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մասքազրծումն ու հաշվառումը մի քանի րոպեի գործ է դարձել (ռեպորտաժ) 19:05 - Երևանի կամարձև անցումները` սթրիթ արտի գլուխգործոցներ (ռեպորտաժ) 18:24 - Երիկամի առաջարկ-պահանջարկը՝ Հայաստանում (ռեպորտաժ) 18:06 - Հիպոթերապիայի հայաստանյան միակ կենտրոնում ձիերը եծ հաջողությունների են հասել քայլելու և խոսելու խնդիրներ ունեցող երեխաների բուժման գործում (ռեպորտաժ) 17:57 - Հայաստանում արհեստական բեղմնավորման դիմողների թիվն աճել է 17:25 - Ավերածություններ Լիտվայում՝ փոթորկի պատճառով 17:07 - Շնաձուկը 15 հազար դոլարանոց տեսախցիկ է գողացել նկարահանման հրապարակից 16:54 - Ձկնամթերքն էժանացել է 16:16 - Ցորենի արտերի 8-10 տոկոսում բերքահավաք չեն կարողացել իրականացնել 16:01 - Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը

Դիտել ամբողջ լրահոսը »
  • Ամենաընթերցվածը