
Սիրիացի ընդդիմադիրները մերժել են ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` Սիրիայի ներքաղաքական ճգնաժամը կարգավարելու նոր ծրագիրը: Փաստաթուղթը նախատեսում է Սիրիայում ձեւավորել «Ազգային միասնության կառավարություն», որում պետք է ընդգրկվեն իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ:
Ըննդդիմությունը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում Բաշար ալ-Ասադի կամ նրա վարչակարգի ներկայացուցիչների հետ «նույն սեղանի շուրջ նստել»:
Անանի նոր ծրագիրը համաձայնեցվել էր հունիսի 30-ին Ժնեւում կայացած համաժողովի ժամանակ: Ծրագիրը նախատեսում է նաև Սահմանադրության փոփոխություն, արտահերթ բազմակուսակցական ընտրությունների և ժողովրդավարական բարեփոխումների անցկացում:
Հավելեմ, որ ամփոփիչ փաստաթղթում ուղղակիորեն չի խոսվում նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի մասին: