
Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում գտնվող «Երևան» պանդոկի դիմաց իրար են բախվել «Լինքոլն» մակնիշի 29 ՏՏ 915 համարանիշի, «Տոյոտա Հարիեր» մակնիշի 14 ՏՏ 101 համարանիշի, «ՎԱԶ 21013» մակնիշի 68 ՕԼ 081 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն «ՎԱԶ 21013»-ի վարորդի դեմքի վրա կա թեթև վնասվածք: Սակայն վթարի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադին նա և մյուս մեքենաների վարորդները հայտնել են, որ լուրջ մարմնական վնասվածքներ չունեն և հրաժարվել են բուժօգնությունից:
Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի վթարների սպայական ջոկի տեսուչ Հրանտ Հարությունյանը:
Դեպքի վայրում ապահովագրական ընկերության ներկայացուցիչը ժամանել է ուշացումով և պատճառաբանել, որ ուշացման պատճառը վթարների շատ լինելն է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթավածահար է եղել, քանի որ վթարի վայրում հավաքվում են հետաքրքրասեր քաղաքացիներ:
Այս պահին սպասում են, որպեսզի վթարի վայր ժամանի ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի