Ռեմբո ցուլը Զովունի գյուղից հասել է Դավիթաշեն և հայտնվել դպրոցների մարզահրապարակում
Posted on 2012-07-03 17:02
Այսօր՝ հուլիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Ալիխան Կարոյանին պատկանող 3 տարեկան Ռեմբո անունով ցուլը կատաղելով և պոկելով պարանը, Զովունիից հասել է մինչև Երևանի Դավիթաշեն թաղամաս:
Բայց մինչ այդ ցուլը նախ հարձակվել է տիրոջ վրա, ապա մի քանի պտույտ տվել գյուղի կենտրոնում, հարձակվել գյուղացիների վրա:
Գ. Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ դեպքի վայր են ժամանել Կենդանաբանական այգու աշխատակիցները, որոնց հաջողվել է հատուկ քնեցնող միջոցով 3 կրակոցով քնեցնել ցուլին, որին ավելի ուշ քարշակ մեքենայի միջոցով տեղափոխել են գոմ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ազգությամբ եզդի Ա. Կարոյանը Գ. Շամշյանին պատմել է, որ ինքը մահից է պրծել և համարում է, որ այսօր նորից է ծնվել: Նա պատմել է նաև, որ իր ընկերների հետ հազիվ է կարողացել ցուլին «պահել», որպեսզի նա ոչ մեկին չվնասի:
Այնուամենայնիվ, ցուլին հաջողվել է հասնել Դավիթաշեն, և այս պահին գտնվում է 195 և 196 դպրոցների մարզահրապարակում:
Հրավիրվել են Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան աշխատակիցներ, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով վնասազերծել ցուլին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ դեպքի վայր են ժամանել Կենդանաբանական այգու աշխատակիցները, որոնց հաջողվել է հատուկ քնեցնող միջոցով 3 կրակոցով քնեցնել ցուլին, որին ավելի ուշ քարշակ մեքենայի միջոցով տեղափոխել են գոմ: