Հայաստանում տարածաշրջանի համեմատ անչափահասների հանցավորության մակարդակը ցածր է (ռեպորտաժ)
Posted on 2012-07-03 17:34
Հայաստանում տարածաշրջանի համեմատ անչափահասների հանցավորության մակարդակը ցածր է, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անչափահասների թիվը չի անցնում 3 տասնյակը:
Ոստիկանության տվյալներով, տարեկան անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն անցնում է 500-ը: Հայաստանի օրենսդրությունն անչափահասների գործերով արդարադատության միջազգային պայմաններին լիարժեք հարմարեցված չէ, բազմաթիվ բացթողումներ կան, Հենց այդ բացթողումների վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացրել քաղաքացիական հասարակության ինստիտուտը, միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունն ու ՀՕՖ-ը:
Նրանց ուսումնասիրություններն այսօր քննարկվում էին կլոր սեղանի շուրջ: Առաջարկները Հայաստանի քրեադատավարական օրենսգրքի բարեփոխումներին ընդառաջ են: