
Կրասնոդարում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թվում երկու հայ կա`
Լիդիա Ստեփանի Շահբազյան և Հովհաննես Գրիգորի Շահբազյան: Երկուսն էլ Նովո- ռոսիյսկից են: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը բացել է թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ Կրասնոդարում ապրող իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ:
Ահա հեռախոսահամաները` 010- 36- 02 -97, 060- 44- 03- 41: Նախագահ Սարգսյանը արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարել է աջակցություն ցուցաբերել աղետի գոտում գտնվող հայերին: Պետության ղեկավարը նաև ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին:
Վերջին տվյալներով` ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 171- է: Իսկ Ռուսաստանում այսօր համազգային սուգ է. սգում են ջրհեղեղի զոհերի, ինչպես նաև շաբաթ օրը Ուկրաինայում ավտովթարի հետևանքով զոհված ռուս ուխտագնացների հիշատակը:
Կրասնոդարի մարզի հայհամայնքի ղեկավար Ռազմիկ Գեվորգյանը հավաստիացրել է, որ արվում է հնարավորը տուժածների օգնելու և զոհվածներին հայտնաբերելու համար: