
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Արմենպրեսին ասել է ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքով` քննարկվել են շփման գծում միջադեպերի հարցը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումը:
«Կարծում ենք, որ այս հանդիպումները շարունակական կլինեն, այդ քննարկումների արդյունքում կպարզվի նախագահների մակարդակով հանդիպման հնարավորությունը»-նշել է համանախագահը:
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն էլ կարևորել է շփման գիծը հատելու իրենց նախաձեռնությունը: «Խիստ մտահոգված ենք հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով և մեր կողմից շփման գիծը հատելը ցույց է տալիս, որ հրադադարը պահպանելը հնարավոր է: Չենք ցանկանա, որ շփման գիծը դառնա այս տարածաշրջանի երկրների համար մշտական բաժանարար գիծ, դա չէ ապագան»,- ընդգծել է Բրադկեն:
Այցի ավարտին համանախագահները հանդես են գալու համատեղ հայտարարությամբ: