
«Նոր ալիքի» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը հավաքել է իր առաջին միավորները:
Միջազգային հիթերի մրցութային ծրագրում հայ մասնակիցը ներկայացրել է Էրիկ Քլեփթոնի Change The World երգը և 92 միավորով` գրավել 8-րդ տեղը:
Մրցութային առաջին օրվա առաջատարը Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յերեմչուկն է` 97 միավորով: Երկրորդ տեղը կիսել են Լատվիայից Framest խումբը և Իտլայիայից Կոնստանցիո դել Պինտան:
Երրորդ տեղում Իսրայելը ներկայացնող Այալե Էլիգուլան է, ով հավաքել է 95 միավոր: Հաղթանակի համար երեք մրցութային փուլերում պայքարում են 14 երկրի 16 մասնակից: 11-րդ անգամ անցկացվող մրցույթի բացմանը ելույթ են ունեցել ևս երկու հայ. Ուկրաինան ներկայացնող Անդրանիկ Ալեքսանյանը: Նա կատարել է Շառլ Ազնավուրի Une vie damour երգը, իսկ դուդուկահար Կամո Սեյրանյանը նվագակցել է հայտնի ռուս երգչուհի Ալսուին:
Սուրեն Առուստամյանը` այսօր երկրի հիթ մրցութային ծրագրում կկատարի Անդրեի երգացանկից «Իմ սերը քեզ» երգը: «Նոր ալիք»-ի միջազգային մրցույթի երկրորդ ծրագիրը կարող եք դիտել մեր եթերում` այսօր` 00:20-ին: