
«Նոր ալիք» երգի 11-րդ մրցույթում երեկ ավարտվեց «Երկրի հիթ» մրցութային երկրորդ ծրագիրը:
Մեր մասնակիցը 88 միավորով կրկին 8-րդ տեղում է: Սուրեն Առուստամյանի երկու օրերի ելույթների ընդանուր միավորը 180 է:
Հիշեցնենք՝ Սուրենը կատարել է Անդրեի երգացանկից «Իմ սերը քեզ» երգը: Երկրորդ օրվա արդյուքներով առաջատարը Իտալիան ներկայացնող Կոնստանցիո դել Պինտոնն է` 97միավորով, իսկ առաջին մրցութային օրվա առաջատար Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Երեմչուկը իջել է երկրորդ հորիզոնական:
Առջևում` հուլիսի 29-ին, երրորդ՝ վերջին փուլն է: Հայաստանի ներկայացուցիչը կկատարի Բրենդոն Սթոնի Next to you երգը: