
Միացյալ Նահանգներում Թոնի Ջերիսի օրերս լույս տեսած «Մերիլին Մոնրո. Իմ փոքրիկ գաղտնիքը» գրքում ներկայացվում է, որ նա եղել է լեսբուհի և կապեր է ունեցել ոչ միայն երիտասարդ երկրպագուհիների, այլև հանրահայտ կանանց հետ:
Գրքի հեղինակը վստահեցնում է, որ Մոնրոյի սիրուհիների թվում են եղել դարաշրջանի այնպիսի հայտնի կանայք, ինչպիսիք են` Ջոան Քրոուֆորդը, Բարբարա Սեն-վիկը, Մառլեն Դիտրիխը, Էլիզաբեթ Թեյլորը, ինչպես նաև սեքս-խորհրդանիշի ֆան ակումբի անդամները:
Ակումբը գլխավորել է Ջեյն Լոուրենսը, ում հետ էլ 2001թ.-ին հանդիպում է ունեցել հեղինակը: Կինը Ջերիսին պատմել է իր ու աստղի սիրավեպի մասին` նշելով, որ դա սկսվել է, երբ նա դեռ 12 տարեկան էր: Լոուրենսը հեղինակին պատմել է, որ Մոնրոն իրեն ասել է, թե «սեռական նախընտրությունները ոչինչ են, սերը սեր է», և որ նրանց մտերմիկ հարաբերությունները տեվել են 10 տարի` մինչ Մոնրոյի մահը: