
Լոնդոնում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ այսուհետ դատարակ տրիբունաներ չեն լինելու:
Նման որոշում կայացրել են խաղերի կազմակերպիչները` արձագանքելով սպորտասերների դժգոհությանը, թե տոմսերի դեֆիցիտի պայմաններում շատ հաճախ տրիբունաները դատարկ են մնում:
Հիշեցնենք, որ կիրակի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին բասկետբոլի, լողի և մարմնամարզության մրցումների ժամանակ դատարկ մնացած հարյուրավոր նստարանները: 30-րդ օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ այդ տեղերը նախատեսված են սպորտային ֆեդերացիաների, խաղերի հովանովորների, Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների համար, որոնք, սակայն, հագեցած գրաֆիկի պատճառով չեն կարող ներկա գտնվել բոլոր խաղերին:
Այսուհետ, սակայն, դատարկ մնացած տեղերն անվճար զբաղեցնելու են զինծառայողները, ուսուցիչները և ուսանողները: